ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է արգելափակել Թեքսասում աբորտները սահմանափակելու մասին օրենքը: Նոր կանոններն արդեն հանգեցրել են նրան, որ նահանգի հիվանդանոցների մեկ-երրորդը արդեն դադարել են տրամադրել այդ ծառայութունը:
Օրենքի համաձայն՝ թեքսասյան հիվանդանոցների մեծ մասը այժմ իրավունք չունեն աբորտներ անել, իսկ բժիշկները, որոնք մասնագիտանում են հղիությւոնը դադարեցնելու ուղղությամբ, պետք է հիվանդանոց տեղափոխելու լիազորություն ունենան, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Վիճարկելի օրինագիծը մեծ հասարակական արձագանք ու ակցիաների ալիք է առաջացրել:




























