Վերջին շրջանում իշխանությունների գործողությունները վկայում են, որ նպատակ է դրվել Հայաստանի եւ ԼՂՀ բնակչության մոտ տպավորություւն ստեղծել, թե իբր Հյաստանին եւ Ղարաբաղին սպառնում է մոտալուտ պատերազմ, ինչի պատճառով, իբր, պետությունը ձեռնարկում է պատերազմին նախապատրաստվելու անհապաղ գործողություններ, իսկ ԶԼՄ-ներով տարվում է ինտենսիվ քարոզչություն պատերազմի վերսկասման հնարավորության մասին։ Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, ՀԱԿ-ը գիտակցում է, որ ներկա պահին այս ամենը կրում է զուտ իմիտացիոն, քարոզչական բնույթ, եւ իշխանությունների նման գործողություններն ուղղված են ՀՀ եւ ԼՂՀ բնակչության մոտ խուճապային մթնոլորտի ձեւավորմանը, որը թույլ կտա ժողովրդին ավելի ընկալելի դարձնել այն զիջումները, որը ներկայիս վարչակազմը պատրաստվում է անել Ղարաբաղի հարցում։ «Նման կեղծ քարոզչությամբ իշխանությունները նաեւ փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել վարչակազմի արտաքին եւ ներքին ձախողումներից, տնտեսապես չհիմնավորված թալանչիական թանկացումներից այն պահին, երբ աճում է ժողովրդի ընդվզումը»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով,որ վարչակազմի ինքնապահպանման նպատակով ձեռնարկած քարոզչական հնարքները չեն կրող կասեցնել ժողովրդի պայքարը. «Մենք կոչ ենք անում ժողովրդին՝ ակտիվորեն մասնակցել ապրիլի 6-ին կայանալիք հանրահավաքին, քանի որ միայն պայքարով է հնարավոր վերականգնել մեր քաղաքական եւ սոցիալական իրավունքները»,- ամփոփեց նա։
Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ՝ Երեւանում ապրիլի 6-ին կայանալիք համաժողովի օրը ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաք անցկացնել։




























