ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կուսակցությունն աստիճանաբար կանցնի բուսակերության:

«ՌԼԴԿ-ում չեն ծխում, ակոհոլ չեն օգտագործում: Այժմ էլ ՌԼԴԿ-ի անդամներին կստիպենք բուսակերների խոհանոցից օգտվել», - չորեքշաբթի օրը  լրագրողներին ասել է Ժիրինովսկին,  հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա նշել է, որ Նորվեգիայում վերջերս սահմանել են Առանց մսի օր` առայժմ  միայն զինծառայողների համար: Ըստ Ժիրինովսկու` դա ճիշտ է, «քանի որ միսը շատ վնասակար մթերք է»:

«Անձամբ ես ամռանից  սկսած միս չեմ ուտում», - ընդգծել է ՌԼԴԿ-ի առաջնորդը: