Նյու Յորքի քաղաքապետ  Մայքլ Բլումբերգը օրենք է ստորագրել, որն արգելում է ծխախոտ վաճառել մինչեւ 21 տարեկան երիտասարդներին, գրում է New York Post-ը:

«Նոր օրենքը նաեւ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտին»,-հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Բլումբերգի խոսքով՝ նոր օրենքը «կօգնի երիտասարդներն զերծ մնալ ծխելու հետ կապված էքսպերիմենտներից, երբ դրանից կախվածություն ձեռք բերելու հավանականությունը մեծ է», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, քաղաքապետը օրենք է ստորագրել, որի համաձայն մի տուփ ծխախոտի նվազագույն արժեքը 10,5 դոլար է: