Իրաքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է չորս մարդ, 15-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Իրաքի «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Ըստ իրավապահ մարմինների` Բաղդադում պայթեցվել են ականապատ երկու մեքենաներ: Զոհվել է երեք մարդ, ութ մարդ վիրավորվել է: Եվս մեկ ահաբեկչություն տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում,  հարձակման զոհ է դարձել մեկ մարդ, յոթը վիրավորվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏՍՍՍ-ը:

Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել: Տարեսկզբից երկրում արդեն զոհվել է 6 հազար մարդ: