Ոստիկանությունը շարունակում է հետաքննել Լոս-Անջելեսում հայկական ընտանիքի սպանության դրդապատճառները:
Ներկայումս դետեկտիվները փորձում են պարզել՝ արդյո՞ք պատճառը «սիրային եռանկյունին» է, հաղորդում է «Ասոշիեյթիդ փրեսը»:
The Los Angeles Times-ն էլ գրում է, թե չի բացառվում, որ սպանությունը կապված է ընտանիքի հոր անձնական կապերի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Լոս-Անջելեսում սպանվել է հայկական մի ընտանիքի երրորդ անդամը՝ 38-ամյա Կարինե Հակոբյանը: Մեկ տարի առաջ էլ սպանվել էր նրա ամուսինը՝ 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը եւ դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը:
Կարինե Հակոբյանի դին՝ գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել էր նրա 14-ամյա դուստրը: 2008թ. դեկտեմբերի 11-ին հենց նա էր հայտնաբերել հոր եւ քրոջ դիակները:
Խաչիկ Սաֆարյանն ու Կարինե Հակոբյանը ԱՄՆ էին տեղափոխվել 2003թ.:




























