Առնվազն տաս զինվորական է զոհվել, երեսունհինգը՝ վիրավորվել Սինայի թերակղզում ահաբեկիչների կողմից Եգիպտոսի ԶՈւ-ի շարասյունը պայթեցնելու արդյունքում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին:
Միջադեպը տեղի է ունեցել Սինայի հյուսիսում տեղակայված Էլ-Արիշ քաղաքի շրջանում:
Եգիպտոսում ահաբեկիչների գործողությւոնները սկսել են առավել հաճախակի բնույթ կրել այս տարվա հուլիսին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավիճակն առավել բարդ է Սինայի հյուսիսում, որտեղ մարտնչում են բազմաթիվ ջիհադիստական խմբավորումներ:





























