Մեդիատեխնոլոգիաների զարգացման մակարդակը հանգեցրել է նոր լայն հնարավորությունների, որոնք նպաստում են տեղեկատվության ազատ տարածմանը: Այս մասին նոյեմբերի 20-ին «Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում. օգտագործումը եւ օգտատերեր» թեմայով միջազգային կոնֆերանսում հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

Ըստ դեսպանի`սոցիալական մեդիաների ի հայտ գալը դրամատիկորեն փոխակերպել է այն ուղիները եւ արագությունը, որոնց միջոցով մարդիկ տեղեկություն են ստանում եւ փոխանակում: «Սակայն մենք անփոփոխ ենք մնում, անփոփոխ են մնում հիմքերը, ներառյալ`հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ եւ մասնագիտական էթիկային հետեւելը: Այսօրվա կոնֆերանսի ընթացքում մենք կարծիքներ կփոխանակենք լավագույն մեթոդների վերաբերյալ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է պահպանել  օնլայն աշխարհում ազատ արտահայտվելու եւ էթիկայի կանոնների պահպանման միջեւ հավասարակշռությունը», - նշել է Անդրեյ Սորոկինը: