Բարաք Օբամայի վարչակազմը պաշտոնապես ներողություն չի խնդրելու Աֆղանստանի ղեկավարությունից: Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չնայած ներողության բացակայությանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել աֆղանական խորհրդարանին, որտեղ նշվում է «անցյալի սխալների մասին», ընդգծում է Russia Today-ը:

Թե հենց ինչ սխալներ են  հիշատակվել նամակում, Սպիտակ տան վարչակազմը չի նշել: