Արեւելյան Հնդկաստանում հավաքարարներն օդանավի զուգարանում 24 ձուլակտոր ոսկի են գտել՝ ավելի քան 1 մլն դոլար արժեքով, հայտնել են տեղի իշխանությունները:
Առայժմ ոչ ոք չի դիմել իշխանություններին` ոսկե ձուլակտորների կորստի մասին հաղորդմամբ, գրում է «Ինտերֆաքսը»:
Օդանավը, որտեղ հայտնաբերվել է ոսկին, պատկանում է Jet Airways-ին:
Փորձագետները հայտնաբերված ձուլակտորների արժեքը գնահատել են 1,1 միլիոն դոլար:





























