2015թ. ռուսերենի իմացության ստուգում է նախատեսվում բոլոր այն արտասահմանցիների համար, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանում, հայտնել է ԴՄԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Մոսկվայի «կլոր սեղանի» նիստում նա հայտարարել է, որ համապատասխան օրինագիծը քննարկվում է Պետդումայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«2015թ. հունվարի 1 –ից Ռուսաստանում աշխատել ցանկացող բոլոր արտասահմանցիները, բացի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, պարտադիր թեստավորում կանցնեն ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից եւ ռուսական օրենսդրության հիմունքներից», - ասել է Ռոմոդանովսկին:





























