Ընթերցելով Վարդան Սեդրակյանի դատավճիռը՝ տպավորություն է, թե դատավարության մասնակիցներից մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին ասաց  Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ խոսելով Վարդան Սեդրակյանի գործի նոր մանրամասներից: 

Նրա խոսքով, ստացվում է , որ առանց պատճառի, նպատակի, առանց ստիպելու, համոզելու, վարձատրելու, կազմակերպչական աշխատանքի, գին պայմանավորվելու , «դիլխոր չեք մնա» ասելով՝ Վարդան Սեդրակյանը  հանձնարարել է, ոչ ավել, ոչ պակաս, Պարույր Հայրիկյանին սպանել: «Առանց  հեռու գնալու դա հանձնարարել է դիմացի հարեւանին, որ բացահատելը հեշտ լինի՞: Կատարողներին հանձնարարել է հետեւել հենց իր` Վարդան Սեդրակյանի մեքենայով, որ կասկածներ չլինեն, որ հենց իր մեքենան է, չհաջողված սպանության իր հանցակիցներին չի հեռացրել Հանրապետությությունից ու չի էլ պարտակել, որ  իրավապահների գործը չդժվարացնի՞, իսկ կրակողներից Խաչիկին հանձնարարել է «Նագանը» եւ փամփուշտները տանել տուն, պահել, որ ապահով լինի: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանը մենք էլ չունենք: Ինչո՞ւ»,- նշեց պաշտպանը:

Միաժամանակ փաստաբանն ավելացրեց, որ  կարծում են, թե Հայրիկյանի դեմ, ոչ թե  մահափորձ , այլ հարձակում է եղել: Իրենք սպասում են վերաքննիչ բողքի դատավարությանը:  Սակայն վաղը նիստ չի լինի, քանի որ փաստաբանի հորեղբայրը մահացել է եւ չի կարող գնալ:

Հիշեցնենք, ո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Սեդրակյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ ԱԻմ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am