Հայաստանի ժամանակակից հասարակության կյանքում սոցկայքերը կտրուկ փոխել են մարդկանց շփման ձեւաչափը. Նրանք ոչ միայն ավելի մոտ են դարձել, այլեւ՝ հաղորդակցման ոլորտում ավելի ակտիվ: Այս մասին այսօր «Սոցկայքերը ժամանակակից հասարակությունների կյանքում. Օգտագործում ու օգտագործողներ» միջազգային կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:

Նրա համոզմամբ՝ նախկինում ավանդական լրատվամիջոցներում լրագրողի դերը քաղաքացիներին տեղեկացնելն էր այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: «Հիմա սոցկայքերի շնորհիվ քաղաքացիները տեղկատվության ոլորտում ակտիվ խաղացողներ են: Նոր մեդիան ստիպում է մարդկանց ընդլայնել իրենց տեղեկացվածությունը, միմյանց հետ կիսել այն, ինչը զգալի փոփոխությունների է հանգեցնում»,-ընդգծել է Հոա-Բին Աճեմյանը: