Վաշինգտոն նահանգում հարսնացուն առաջին ամուսնական գիշերն անցկացրել է բանտում: Նրան կալանավորել են ամուսնական հավատարմության երդում տալուց եւ պսակադրությունից մի փոքր անց, հայտնում է Tri-City Herald-ը:
Ոստիկանությունը հյուրանոց էր հասել այն պահին (թե ով է կանչել, չի նշվում), երբ նորապսակներն արդեն թունդ վիճաբանում էին: Հարբած 40-ամյա հարսնացուն ինչ-որ պատճառով հարձակվել էր իր 31-ամյա ամուսնու վրա եւ կծել նրա ձեռքը, հաղորդում է Lenta.ru-ն:
Տղամարդը հրաժարվել էր ցուցմունք տալ իր երիտասարդ կնոջ դեմ եւ ոստիկանության ներկայացուցիչներին թույլ չէր տվել լուսանկարել կծածի հետքը: Այնուամենայնիվ, հարսնացուին կալանավորել էին` կենցաղային բռնության եւ հարձակում գործելու կասկածանքով:





























