2011թ. հունիսի 26-ին շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանի առողջական վիճակը չի վատացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նրա առողջական վիճակը լավ է, նրան այսօր կամ վաղը կտեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ:

Նա շարունակում է հացադուլը եւ ջրադուլը, բայց բերանը չի կարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011թ. հունիսի 26-ին շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանը գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»  եւ բուժում էր ստանում: