Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում`  Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններին հրավիրելու հարցը:

Միջոցառման բոլոր մասնակիցների հրավերը բնականոն գործընթաց է բոլոր քաղաքակիրթ երկրների համար` չնայած քաղաքական եւ այլ տարաձայնություններին: Այնուամենայնիվ, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում զարմացական հրապարակումներ են հայտնվել Թուրքիայի արտգործնախարարի` Երեւան հրավերի հետ կապված: 

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստը տեղի կունենա Երեւանում` դեկտեմբերի 12-ին: Անկարայի եւ Բաքվի արձագանքը դեռ հայտնի չէ: