Ոստիկանության Սպիտակի բաժնում  նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցից ոստիկանության բաժնի տարածք է տեղափոխել նշված ավտոմեքենան` բեռնված փայտանյութով: Մեքենայի վարորդը` 1992 թ. ծնված  Բաղարբեկ Ռ.-ն, փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ այն կտրել է նոյեմբերի 18-ին` Դեբեդ գյուղի հարակից անտառից:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: