Կազանի օդանավակայանում վթարված Boeing օդանավի անձնակազմի եւ կարգավարների զրույցը սովորական բնույթի է եղել մինչ այն պահը, երբ օդաչուն տեղեկացրել է օդանավի ոչ վայրէջքային դիրքի մասին, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Կատարվում են հսկող տեսախցիկների արձանագրած կադրերի եւ օդային շարժման կառավարման կետի հետ անձնակազմի բանակցությունների ուսումնասիրություններ եւ դիտումներ: Խոսակցությունների բովանդակությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ դրանք սովորական բնույթի են եղել, քանի դեռ օդաչուն չի հաղորդել օդանավի ոչ վայրէջքային դիրքի մասին»,- ասել է ՔԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հայտնի է դարձել նաեւ փորձաքննության ադյունքների մասին, որոնց շնորհիվ  պարզվել է չորս մարմինների ինքնությունը: Մոսկվայից Կազան թռչող Boeing 737 օդանավը վթարի էր ենթարկվել կիրակի օրը` վայրէջք կատարելիս:  Զոհվել էր 44 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: