Ժնեւի Club Suisse de
Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Շառլ Ազնավուրի անվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի կողմից:
Մաեստրոն եւ բարոնուհին ելույթ կունենան կայանալիք հանդիսության ժամանակ:
Մրցանակը նպատակ ունի բարձրացնել Եվրոպայի օրակարգում Հայաստանի դերի մասին տեղեկացվածությունը, խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:
Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվով ընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:
Ի թիվս այլոց, միջոցառմանը կմասնակցեն մաեստրո Ազնավուրը եւ նրա որդին՝ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային եւ պետական կառույցների անդամներ:





























