Վերջերս, սպառողները ստանում են տարբեր հաղորդագրություններ «Կոկա-Կոլա»-ից մրցանակներ շահելու վերաբերյալ:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է. ««Դուք մրցանակ եք շահել», կամ «Դուք նվեր եք շահել» գրությամբ հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին նպատակ են հետապնդում սպառողներին մոլորության մեջ գցել, եւ այն ոչ մի առնչություն չունի «Կոկա-Կոլա ընկերության», ինչպես նաեւ Հայաստանում       «Կոկա-Կոլա ընկերության» միակ լիազորված շշալցնող հանդիսացող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության կողմից իրականացվող մարկետինգային ակցիների հետ:

Ընկերությունն իր սպառողներին եւ, մասնավորապես, մրցանակ շահած սպառողներին իր կողմից իրականացվող մարկետինգային ակցիաների մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական վեբ կայքով, որն է՝ www.coca-cola.am, կամ զանգվածային լրատվական միջոցներով: Բոլոր դեպքերում, մարկետինգային ակցիաների ընթացքում սպառողներից պահանջվող տեղեկատվությունը պահվում է գաղտնի՝ ելնելով ընկերության եւ սպառողների միջեւ գաղտնիության քաղաքականությունից:

Ընկերությունը երբեք տեղեկատվություն չի հարցնում անձի ինքնության մասին, բացի անուն ազգանունից, ծննդյան օրվանից եւ հասցեից, ինչպես նաեւ, մենք երբեք սպառողներից չենք հարցնում այնպիսի ինֆորմացիա, որը կարող է օգտագործվել ֆինանսական գործարքներ իրականացնելու նպատակով, օրինակ, բանկային տվյալներ: Մարկետինգային ակցիայի շրջանակներում, մրցանակներ շահած սպառողների տվյալները (հասցե կամ հեռախոսի համար) մենք ճշտում ենք անմիջապես մեր թեժ գծի միջոցով, կամ մեր ընկերության հետ պայմանագիր կնքած իրավասու գործակալության միջոցով: Այնպիսի մարկետինգային ակցիաների շրջանակներում, որոնք որպես մրցանակ նախատեսում են ուղեւորություն, ընկերությունը կարող է պահանջել անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճեներ կամ անձնագրեր: Մարկետինգային ակցիայի պայմանների իրականացման համար հավաքագրված բոլոր փաստաթղթերը եւ ինֆորմացիան պաշտպանվում է գաղտնիության պայմանագրով, որը կնքվում է ընկերության եւ մեր գործակալների միջեւ:

Դուք կարող եք ճշտել արդյոք տվյալ հաղորդագրությունը, իսկապե՞ս, ուղարկվել է մեր ընկերության կողմից, թե ոչ, զանգահարելով մեր սպառողների համար նախատեսված թեժ գծին 0-800 0 1000 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ: