Թաիլանդի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության հայցը ու վճռել է չցրել իշխող կուսակցությունը:

Վարչապետ Յինգլակ Չինավատի գլխավորած կուսակցությունում փորձել են սահմանադրական փոփոխություններ ընդունել, որոնք վերաբերում են սենատը ընտրելու ձեւին, սակայն այդ ուղղումները Սահմանադրական դատարանը ապօրինի է ճանաչել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Թաիլանդի դատարանը վերջերս երկու անգամ ցրել է իշխող կուսակցությունները՝ պատգամավորներին հնարավորություն չտալով քաղաքական գործունեություն ծավալել հինգ տարիների ընթացքում: