Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել մեր երկրի արհեստակցական միությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Արա Ղահրամանյանը Նախագահին է ներկայացրել արհեստակցական միությունների կողմից 2009 թվականին կատարած աշխատանքները եւ 2010 թվականի ծրագրերը:

Երկրի ղեկավարը նշել է արհեստակցական միությունների ֆեդերացիայի աշխատանքների շարունակական ակտիվացման կարեւորությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: