Կերամիկայից, քարից ու կվարցից պատրաստված մոտ 600 հմայիլներ ու կնիքներ են հայտնբերել Թուրքիայում՝ անտիկ Դոլիհ քաղաքի պեղումների ժամանակ: Դրանք թույլ են տալիս շատ նորություններ իմանալ 2300-2600 տարի առաջ այդ տարածքում բնակվող մարդկանց հնագույն կրոնական ծիսակարգերի մասին:
Դոլիհը Սիրիայի հետ սահմանից ոչ հեռում է տեղակայված: Այդ տարածքում հայտնաբերել են հնագույն քրիստոնեական տաճարի ավերակներ, որը գոյություն է ունեցել դեռեւս խաչակրաց արշավանքների համար: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն:
Շատ հմայիլներ ունեցել են ոչ միայն կրոնական, այլեւ կենցաղային նշանակություն: Դրանք օգտագործել են որպես կնիք, որը դրոշմել են կավե մակերեսների վրա:





























