«Հրապարակը» գրում է, թե երեկ Ջրվեժ թաղամասում, ժամը 15:30-ի սահմաններում, ծեծկռտուք է եղել երկու երիտասարդի միջեւ, որը ողբերգական ավարտ է ունեցել:
«Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր եւ նոր էր ավարտել դպրոցը: Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել չհաջողվեց:
Մեր տեղեկություններով, տղաների միջեւ վիճաբանությունն սկսվել է նախորդ օրը եւ շարունակվել երեկ՝ վերաճելով կռվի: Տվյալներ կան նաեւ, որ շտապօգնության մեքենան ուշ է տեղ հասել:




























