Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Փարիզում Liberation թերթի եւ BFMTV հեռուստաալիքի խմբագրությունների վրա հարձակումների, ինչպես նաեւ Փարիզի Դեֆանս արվարձանում Societe General բանկի գլխավոր գրասեյնակի մոտ կրակոցների գործով կասկածյալին, հաղորդում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով դատախազության հայտարարությունը:
«Ֆրանս Պրեսսը» հայտնում է, որ ոստիկանության տարածած լուսանկարներում պատկերված մարդուն նման անձը նկատվել էր տեղի ժամանակով 19.00-ին` Օ դը Սան դեպարտամենտի կայանատեղիում, մեքենայի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ «Ֆրանս Պրեսսի»` ձերբակալված Աբդելհաքիմ Դեքար անունով տղամարդը (Abdelhakim Dekhar) 1998թ. դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ Ֆլորանս Ռեյի գործով:
Երկուշաբթի առավոտյան անհայտ տղամարդը ներխուժել էր Liberation թերթի խմբագրություն եւ կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, որի հետեւանքով ծանր վիրավորվել էր լուսանկարչի օգնականը: Որոշ ժամանակ անց այդ նույն մարդը կրակ էր բացել Փարիզի Դեֆանս արվարձանում Societe General բանկի գլխավոր գրասեյնակի մոտ: Դրանից հետո չարագործը պատանդ էր վերցրել մի վարորդի եւ վերջինիս մեքենայով ուղեւորվել դեպի Ելիսեյան դաշտեր: Հետագայում պատանդն ազատ էր արձակվել:





























