ԱՄՆ-ն եւ Աֆղանստանը համաձայնության են եկել 2014թ.-ից հետո երկրում  ամերիկյան զինվորականների ներկայության պայմանների վերաբերյալ, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

 Հինգշաբթի համաձայնագրի տեքստը քննարկվելու է Աֆղանստանի ավագանու խորհրդում:

Փաստաթղթում ասվում է, որ ամերիկացի զինվորները պատասխանատվության չեն ենթարկվելու տեղական դատարաններում. հանցագործություն կատարելու դեպքում` նրանց դատելու են ամերիկյան օրենքներով: