Էկվադորի թմրանյութերի դեմ պայքարի ծառայությունը կոկայինի խոշոր՝ 2,7 տոննանոց խմբաքանակ է առգրավել, չորեքշաբթի օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Խոսե Սերանոն:
Պասահե քաղաքում իշխանություններին հաջողվել է հայտնաբերել գրեթե 2,7 տ թմրանյութ: Սերանոն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ բացի կոկայինից, գործողության ընթացքում առգրավվել է նաեւ 160 հազար դոլար եւ ձերբակալվել է հինգ մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվս երկու գործողության ընթացքում առգրավվել է 700 կգ թմրանյութ, որը նախատեսված էր Բուլղարիա ե Նոր Զելանդիա ուղարկելու համար, նշում են տեղի լրատվամիջոցները:
Այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր Էկվադորում ընդհանուր առմամբ առգրավվել է 50 տ կոկային:





























