«Ժողովուրդը» գրում է, թե գործող իշխանությունները շարունակում են թաքցնել աղքատության ցուցանիշները։ «ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն 2013թ. հունվար-սեպտեմբեր» վերնագրով զեկույցը։
Սակայն այնտեղ որեւէ բառ անգամ չկա Հայաստանում աղքատության ցուցանիշների մասին, այլ ներկայացված են տվյալներ պարենի առկայության, պարենի մատչելիության եւ օգտագործման վերաբերյալ, բայց չկա աղքատության կոնկրետ մակարդակի մասին որեւէ փաստ։
Սա, թերեւս, պատահական չէ։ Հայաստանում աղքատության ցուցանիշն անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն չի նվազում՝ շարունակելով մնալ 35 տոկոսի մերձակայքում։ Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է. Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 27, Ադրբեջանում՝ 15 տոկոս»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























