Թուրքիայի կրոնական հարցերով թուրք-իսլամական միության (DITIB) նախագահ Սադի Արսլանը քրիստոնյաներին ուղերձ է հղել` շնորհավորելով Սուրբ Զատիկը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Սադի Արսլանը իր ուղերձում նշել է, որ առաջիկա օրերին քրիստոնյա աշխարհը տոնելու է կարեւոր տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Ուղերձում Արսլանը կարեւորել է կրոնական հանդուրժողականությունը եւ հիշեցրել վերջին շրջանում լսած ուրախալի լուրը, որ մզկիթներ կառուցող հիմնադրամը վերանորոգելու է հայկական եկեղեցի: «Կրոնական համայնքների բնական իրավունքն է ունենալ իրենց աղոթատեղին՝ դա լինի մզկիթ, թե եկեղեցի»,-նշել է Սադի Արսլանը:



























