Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, նոյեմբերի 20-ին, գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք, ինչից թունավորվել է 7 մարդ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, թունավորվել են 51-ամյա Ա. Ա.-ն, 54-ամյա Զ. Բ.-ն, 82-ամյա Հ. Մ.-ն, 23-ամյա Ն. Ս.-ն, 50-ամյա Խ., 6-ամյա Ն. եւ 4-ամյա Զ. Ասադյանները, որոնք տեղում ստացել են առաջին բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:




























