Ճապոնիայի Կանագավա Պրեֆեկտուրայի ափերի մոտ հայտնաբերվել է 80 կգ կոկաինով չորս ուսապարկ, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ուսապարկերը պատված են եղել անջրանցիկ թաղանթով: Յուրաքանչյուր ուսապարկի կապված են եղել պլաստմասե դատարկ կանիստրներ` չսուզվելու համար: Պայուսակները հայտնաբերել է տեղի բնակիչը եւ այդ մասին հայտնել ոստիկանությանը, գրում է Gazeta.ru-ն:
Առարկաները զննելու ժամանակ ոստիկանները հայտնաբերել են փոշու փակ փաթեթներ: Փորձաքննությունը պարզել է, որ ուսապարկերում եղել է 80 կգ կոկաին: Ըստ ոստիկանության` դա Ճապոնիայում կոկայինի երբեւէ հայտնաբերված ամենախոշոր խմբաքանակն է: Խմբաքանակի մոտավոր արժեքը կազմում է 50 միլիոն դոլար:
Ոստիկանությունը սկսել է գործի քննությունը:





























