Չինաստանի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Շենսի նահանգում պայթել է հրավառությունների պահեստ, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ, հինգը վիրավորվել են, անհայտ կորել է վեց մարդ, հաղորդում են չինական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Սինչժեն բնակավայրում, որտեղ լքված գործարանի տարածքում ապօրինաբար պահել են հրավառության համար նախատեսված նյութերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել, հետաքննություն է իրականացվում: