ԱՄՆ-ի քաղաքացիների ընդամենը 42%-ն է իր նախագահին վստահելի համարում, գրում է The Raw Story-ն՝ վկայակոչելով հանրային հարցումների արդյունքները:
Նախագահի հանդեպ ամերիկացիների վստահության այսպիսի կտրուկ անկումը մասնագետները կապում են առողջապահական բարեփոխման՝ Օբամայի կարեւորագույն նախաձեռնություններից մեկի հետ:
Օբամայի վարկանիշը սկսել էր կտրուկ նվազել հոկտեմբերի սկզբին, երբ ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրել էր աշխատանքը, փոխանցում է Russia Today-ը:
Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած առողջապահության բարեփոխմանը, որը հայտնի է Affordable Care Act (Obamacare) անունով: Հարցման մասնակիցների միայն 19%-ն է հավատում բարեփոխման հաջողությանը եւ երկրում բժշկական ծառայությունների որակի իրական բարելավմանը, իսկ 57%-ը թերահավատորեն են վերաբերվում դրան: Ամերիկացիների գրեթե կեսը կտրականապես դեմ են Օբամայի գխավոր նախաձեռնությանը:
Այդ թվերը առաջին հարցման արդյունքներն են, որը երկրում անցկացվել էր բարեփոխման իրականացման ցածր մակարդակի կապակցությամբ նախագահի հայտնած ներողությունից հետո:




























