Հայաստանում արդարադատության պետական ակադեմիա կստեղծվի, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով կառավարության որոշման նախագիծը, հայտնել է, որ ակադեմիան կլինի պետական, որի հիմնական գործառույթը լինելու է դատախազի եւ դատավորների թեկնածուների լրացուցիչ ուսուցումն ու գիտելիքների ավելացումը:
Ակադեմիան կզբաղվի մասնագետների ոչ թե մեկանգամյա, այլեւ պարբերաբար անցկացվող նախապատրաստությամբ:
Ակադեմիան կֆինանսավորվի պետական բյուջեից:





























