Վրաստանում գծից դուրս են եկել SOCAR ադրբեջանական ընկերության դիզելային վառելիքով բեռնված երեք ցիստեռններ, հայտնում է ադրբեջանական Trend News-ը։
Վթարը տեղի է ունեցել երկաթուղագծի պատճառով։ Երեք ցիստեռնների շրջվելու հետեւանքով դիզելային վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ Ներկայումս ավարտվել է ցիստեռններում մնացած վառելիքի պոմպերով դուրսքաշումը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են մասնագետներ, ովքեր պարզում են կատարվածի պատճառները։
Մաքրման աշխատանքներից հետո կգնահատվի հասցված վնասի չափը, եւ վրացական կողմը կվճարի տույժը։




























