Հայ ֆերմերների միության նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը վատառողջ է եւ սիստեմա է ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մայրն` Ռոզա Ծառուկյանը, ով գյուղնախարարի կողմից պարգեւատրվել էր «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով: Նա չցանկացավ խոսել իր առաջիկա անելիքների մասին պատճառաբանելով, թե ինչ-որ պետք է արդեն ասել է նախարարին եւ վարչապետին: «Ես սիստեմա եմ ընդունել եւ հիմա վատառողջ պառկած եմ չեմ կարող խոսել»,- ասաց Ռոզա Ծառուկյանը:
Իսկ ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայ ֆերմերների միության նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը ասել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ոչ, ոչ, ոչ, ոչ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Հայտարարությունս ուժի մեջ չի: Համագումար եմ հրավիրելու եւ համագումարում կորոշվի: Ամբողջ Եվրոպան գիտի իմ աշխատանքի մասին, թե ինչ աշխատանք եմ անում Հայաստանի ֆերմերների համար, ինչի՞ պետք է հրաժարվեմ»,- ասաց Ռոզա Ծառուկյանը: Սակայն մինչեւ այդ ասել էր,թ ե հրաժարական կտա Հայ ֆերմերների միության նախագահի պաշտոնից: Այդ մասին Ռ. Ծառուկյանը հայտարարել էր հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրել էր մի շարք ֆերմերների:
«200 մլն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է... շատ վիրավորված եմ: Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»,- հայտարարել էր Ռ. Ծառուկյանը:





























