Երեւանում ՀԱՊԿ Ակադմիայի հիմնումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անմիջական վերահսկողության ներքո են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ վերլուծական ասոցացիայի համակարգող Իգոր Պանարինը:
Նրա խոսքով՝ կան մի շարք որոշումներ, որոնք կապված են ՀԱՊԿ Ակադմիայի ստեղծման հետ: «ՀԱՊԿ-ն ինձ հանձնարարել է ղեկավարել այդ գործունեությունը: Հույս ունեմ տես կգտնեն կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, թեեւ երկարաժամկետները 2014թ.-ի փուլ են հանդիսանում: Այսօր խնդիրը 2014թ.-ին կարճաժամկետ դասընթացների սկիզբն է, մասնագետների պատրաստումը, ովքեր կանցկացնեն այդ դասընթացները»,- նշել է Իգոր Պանարինը՝ հավելելով, որ կան մասնագետներ գիտակրթական «Նորավանք» հիմնադրամից Հայաստանի մի շարք համալսարաններում, ու այժմ արդեն կարող են աշխպատել ծրագրի կազմման շուրջ ուսուցանող մասնագետների, պորֆեսորների ընտրության ու ֆինանսական հարցերի լուծման համար: «Հայկական կողմը ողջ ծավալով չի կարող ապահովել ուսուցանումը մասնագետների առկայության տեսանկյունից: Մասնագետների մի մասը կլինի Երեւանից, մյուս մասը ՀԱՊԿ անդամ մյուս պետություններից, հիմանականում, իհարկե, Ռուսաստանից»,- հաղոդել է ՀԱՊԿ վերլուծական ասոցացիայի համակարգողը:
Նա նշել է, որ արդեն ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի համար տարածք է հատկացվել, որտեղ անհարժեշտ է վերանորոգում իրականացնել: «Հույս ունեմ, որ 2014թ.-ին այս հարցն արդեն լուծված կլինի, առաջին հերթին, Հայաստանի ղեկավարության կողմից՝ մեր հետ համատեղ»,- ասել է Իգոր Պանարինը:Նրա խոսքով՝ Ակադեմիայի ուսանողները կլինեն կառույցների աշխատակիցները, որոնք ՀԱՊԿ շրջանակներում զբաղվում են թմրավաճառության դեմ պայքարի հարցերով, «նրանք տարբեր երկրներում թմրավաճառության դեմ պայքարի վերահսկողության աշխատակիցներ են, արագ արձագանքման հավաքական ուժերի զինծառայողներ, ովքեր պետք է մասնագիտական վերապատրաստում անցնեն, նրանք, իհարկե, քաղաքագետներ են, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, որոնք զբաղվում են միջազգային անվտանգության հարցերով»:
Քնությունների ընթացակարգի վերաբերյալ հարցին Իգոր Պանարինը պատասխանել է. «Կարծում եմ, կարճաժամկետ կուրսերը ենթադրում են ծրագրերի առկայություն, ուսուցման ստուգողական ձեւեր, ինչպես ստուգարքներն են կամ ստուգողական աշխատանքները: Դրանք տարբեր կլինեն հատուկ գործողություններ իրականացնողների համար, մոտեցումները տարբեր կլինեն լրագրողների ու քաղաքագետների համար: Մենք կկիրառենք նաեւ առկա միջազգային փորձը»:Հիշեցնենք, որ Երեւանում հունվարի 29-ին ստորագրվել է հուշագիր ՀԱՊԿ քարտուղարության միջեւ փոխըմբռնման վերաբերյալ ու Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի ապարատի կողմից ՀԱՊԿ Ակադեմիայի հիմնադրամի ստեղծման վերաբերյալ:





























