Երեք սեւամորթներ, որոնց 1931թ.-ին բռնաբարության համար դատապարտել էին, հետմահու անմեղ են ճանաչվել ամերիկյան Ալաբամա նահանգում:

«Սքոթսբորոյի տղաների» գորխը տխուր հռչակ է ձեռք բերել որպես դատական համակարգում ռասիզմի դրսեւորման ու արդարադատության իրավունքի խախտման օրինակ: 9 հոգուց բաղկացած սեւամորթ երիտասարդներին մեղադրում էին երկու սպիտակամորթ կանանց բռնաբարության մեջ գնացքով ճանապարհորդելու ժամանակ, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Գործը մի քանի անգամ վերանայվել էր, սակայն բացառապես եվրոպական ծագմամբ ամերիկացիներից բաղկացած երդվյալ ատենակալները երիտասարդներին մեղավոր են ճանաչել, չնայած ապացույցների բացակայությանը ու այն հանգամանքին, որ կանանցից մեկը խոստովանել էր՝ բռնաբարություն չի եղել: Մյուս վեց մեղադրյալներն ավելի վաղ էին անմեղ ճանաչվել: