Ռիգայում սուպերմարկետի տանիքի փլուզման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Նվազագույնը 30 մարդ վիրավոր է, եւս 70-ը գտնվում են փլատակների տակ, հաղորդում է Russia Today-ը:
Ռիգայի փոխքաղաքապետ Անդրի Ամերիկսը ժխտել է պայթյունի վերաբերյալ ենթադրությունն ու հնարավոր պատճառ անվանել է շինարարության ընթացքում թույլ տրված սխալը:Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Փրկարարների տվյալներով՝ «Մակսիմա» սուպերմարկետում փլուզվել է 500 քառակուսի մետ մակերեսով տանիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





























