«Իրատես de facto»-ն գրում է, որ Գյումրիի քաղաքապետարանում հերթական հրաժարականի դիմումն է գրել կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանը, ով նաեւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ «Ուշագրավ է, որ մասնագիտությամբ պատմաբան Նախշքարյանը մշտապես համարվել է Սամվել Բալասանյանի թիմի անդամ եւ աշխատանքի էր անցել ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի անմիջական բարեխոսությամբ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի պնդմամբ, հրաժարականի պատճառը Սամվել Բալասանյանի եւ Արմեն Նախշքարյանի միջեւ տարաձայնություններն են։ Չնայած այն հանգամանքին, որ վերջինս տեւական ժամանակ Բալասանյանի ելույթների լավագույն խմբագրողն էր, այդուհանդերձ, ղեկավարի հետ տարաձայնություններն անհաղթահարելի են դարձել։
Հավելենք, որ վերջին շրջանում Սամվել Բալասանյանի թիմակիցները մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատվում են քաղաքաշինության բաժնից՝ Հրայր Կարապետյանը, արտաքին կապերի եւ տուրիզմի բաժնի պետ Վիլենա Եղիազարյանը եւ նրանց շարքը համալրած Արմեն Նախշքարյանը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այլ բաժիններից եւս որոշ մասնագետներ հրաժեշտ են տվել քաղաքապետարանին»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























