Ըստ վերջին տվյալների`Ռիգայում սուպերմարկետի փլուզման զոհերի թիվը հասել է ութի, լրագրողներին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Դայգա Հոլման: 

Նրա խոսքով՝ զոհվել է ութ մարդ: Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` զոհերի թվում կան երեք փրկարարներ:

Հինգերորդ ջոկատի հրամանատար Վիլնիս Շթեյնիտիսի վրա փլուզվել է շենքի տանիքը, երբ վերջինս փորձում էր շենքից դուրս բերել տուժածին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տուժել է 36 մարդ, նրանցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլուզված սուպերմարկետի շենքի մոտ:

Ռիգայի  Maxima առեւտրի կենտրոնի փլուզվելուց հետո փրկարարական գործողությանը մասնակցած Պետական հրշեջ-փրկարարական ծառայության զոհված աշխատակիցների ընտանիքներին իշխանությունները կվճարեն 50 հազարական լատ (100 հազար դոլար), լրագրողներին հայտնել  է Լատվիայի ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Դայգա Հոլման: