Լոս Անջելեսում սպանվել է Միլոշ Յակեշի թոռը, որը 1980-ականներին զբաղեցնում էր Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
«Պետերը մահացել է կռվի ընթացքում», - այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Նյու Յորքում Չեխիայի դիվանագիտական առաքելությանը մոտ կանգնած աղբյուրը: Պետեր Յակեշն ԱՄՆ էր եկել երկու տարով՝ կրթություն ստանալու նպատակով: Ազատ ժամանակ նա հսկիչ էր աշխատում Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում:
Ըստ աղբյուրի` երիտասարդի մարմինը Չեխիա է ուղակվել, հուղարկավորությունը նախատեսված է մյուս շաբաթ:
Պրահայում բնակվող 91-ամյա Միլոշ Յակեշը ՉԿԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1987 -1989թթ.: Նա ստիպված էր հրաժարական տալ Չեխոսլովակիայում «թավշյա» հեղափոխոթյունից հետո:





























