Գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի անտիպ կենսագրությունը Նյու Յորքի Swann Auction Galleries աճուրդի տանը վաճառվել է 4 հազար դոլարով:
«Ջ. Դ. Սելինջեր. Կյանքը թղթի վրա» աշխատության հեղինակը բրիտանացի գրաքննադատ Իեն Համիլթոնն է: 1987թ. Սելինջերը դատարանի միջոցով արգելել էր գրքի հրատարակումն այն հիմնավորմամբ, որ այնտեղ մեջբերվում են իր անտիպ նամակները: Այն հանվել էր տպագրությունից եւ վերաշարադրվել: 1988թ. հրատարակված նոր տարբերակը կոչվում էր «Սելինջերին փնտրելիս»: Համիլթոնը մահացել էր 2001թ., հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կյանքի վերջին տարիներին Սելինջերն մեկուսացած ապրում էր Նյու Հեմփշիրի իր տանը եւ գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում: 1965թ.-ից հետո նա դադարել էր տպագրել իր նոր ստեղծագործությունները` նախընտրելով դրանք գրել «իր համար»: Նրա հրատարակված վերջին աշխատանքը պատմվածք է` «Հեմփվորթի 1924թ. 16-րդ օրը»:
Գրողը վախճանվել էր 2010թ. հունվարի 27-ին` 92 տարեկան հասակում:




























