Ապրիլի 8-ին լրանում է հայկական ֆուտբոլի ամենավառ անհատականություններից մեկի` Հարություն Քեհեյանի 80-ամյակը:

Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ազգային առաջնության «Փյունիկ»-"Միկա" խաղից առաջ հոբելյարին մեքենա է նվիրել:

Հարություն Քեհեյանը ծնվել է 1927թ.: 1944թ. սկսել է հանդես գալ «Դինամո» երեւանյան թիմի կազմում: 1947-54, 1956-61 թվականներին խաղացել է «Դինամոյի» վարպետների թիմում, ապա՝ մոսկովյան «Սպարտակի»: 98 խաղ է անցկացրել ԽՍՀՄ առաջնությունում եւ դարձել 13 գոլի հեղինակ: 1960թ. առաջինն էր հայ ֆուտբոլիստներից, որ սպորտի վաստակավոր վարպետի կոչում է ստացել:

1962թ.-ից զբաղվել է մարզչական գործունեությամբ: