Բրիտանական արքայաղժզն Հարրին ժամանել է Անդարկտիդա, որպեսզի մասնակցի Հարավային բեւեռում անցկացվող արշավին, հաղորդում է France Press գործակալությունը: Բրիտանական թագավորական ընտանիքի 29-ամյա անդամն ուրբաթ վայրէջք է կատարել Անտարկտիդայի ափամերձ «Նովո» ավիոբազայում:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Հարրին կմասնակցի Հարավային բեւեռ ծրագրված արշավին՝ չնայած ոտքի վնասվածքին. Հոկտեմբերին նա կոտրել էր ոտքի մատը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերին Անտարկտիդայում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Համագործակցության երկրներից(Ավստրալիա, Կանադա) մարտերում տուժած զինծառայողների միջեւ մրցություն կսկսվի: Հարավային բեւեռում 335 կիլոմետրանոց արշավը կտեւի 16 օր: Արքայազն Հարրին վաղուց էր նախապատրաստվում ճանապարհորդությանը, մարզումների շրջանակներում նա օրեր է անցկացրել -35 ջերմաստիճանով ցուրտ խցիկում: Նախկինում Հարրին մասնակցել էր Հյուսիսային բեւեռի արշավին: