Խանութների զամբյուղները եւ սայլակները, որոնցից օգտվում են գնորդները, մանրէների առումով նույնքան կեղտոտ  են եւ վտանգավոր, որքան հասարակական զուգարանները: Նման եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները: Զամբյուղների մակերեւույթին մանրէների  թիվը հսկայական է, իսկ  սայլակները եւ զամբյուղները հաճախ չեն ախտահանվում:

Մասնագետների վերլուծությունները ցույց են տվել, որ խոշոր սուպերմարկետների սայլակների 72%-ի վրա եղած մանրէները աղիքային ցուպիկներ են, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մանրէների մեծ մասը, որոնք առկա են սուպերմարկետի զամբյուղներում, վտանգավոր են: Դրանք կարող են  տարբեր հիվանդություններ հրահրել` սկսած սննդային թունավորումից, մինչեւ ալերգիա եւ դիզինտերիա: Գնումներ կատարելիս վարակվելու վտանգը նվազեցնելու համար հետո պետք է անպայման օճառով լվանալ ձեռքերը: