Ամենաքիչը 25 մարդ է զոհվել զինյալների՝ Բաղդադի հարավում գտնվող սուննի գյուղերից մեկի վրա կատարած հարձակման արդյունքում։

Ինչպես հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ-ին, զինվորական համազգեստ հագած 10-15 զինյալներ երեք ավտոմեքենաներով մտել են գյուղ եւ սպանել երեք տների բնակիչների։

Սպանելուց առաջ զոհերին, որոնց թվում նաեւ 5 կին է եղել, ձեռնաշղթաներ են անցկացրել։ Նրանց սպանել են գլխին արձակած կրակոցներով։ Reuters-ի տվյալներով, տեղացի յոթ բնակիչների զինյալները կենդանի են թողել։