Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նոյեմբերի 25-ին Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպությունների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող վերջին իրադարձությունների հարցերը:
Ֆյուլեն երախտագիտություն է հայտնել ԵՄ հարեւան տարածաշրջաններում ԵԱՀԿ կարեւոր դերի համար: Նա նաեւ ողջունել է ԵԱՀԿ շարունակվող ջանքերը՝ Վրաստանում, Մոլդովայում եւ Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:




























