Ճապոնիայի մայրաքաղաքում հայտնվել են «խելացի» տաքսիներ, որոնք տեղեկացնում են ուղեւորներին, եթե իրենք մեքենայի սրահում որեւէ իր են մոռանում:
Տեղական Kokusai Motorcars Co տաքսի ծառայությունն իր մեքենաների վրա չորս փոքր տեսախցիկներով սարք է տեղադրել, որոնք հետեւում են հետեւի նստարանին պատկերի փոփոխմանը ուղեւորի նսստելուց առաջ ու հետո: Եթե տեսախցիկները փոփոխություն են գրանցում, ապա ձայնային ազդանշանի օգնությամբ տեղեկացնում են ուղեւորին, որ նա ինչ-որ իր մոռացել է, հաղորդում է Korrespondent.net-ը:Համակարգն այնպես են նախագծել, որ չխախտեն ուղեւորների անհատական իրավունքները, քանի որ չեն գրանցում դեմքը:
Բացի այդ, Kokusai ընկերության բոլոր մեքենաներում երեւացող վայրում հայտարարության միջոցով զգուշացնում են, որ սրահը վերահսկում են տեսախցիկներ:Անցյալ տարի տաքսու վարորդները Տոկիոյի ոստիկանությանն են հանձնել ուղեւորների 210000 մոռացված իր: Մոտ 60 տոկոսը բջջային հեռախոսներ են:





























