Պերմյան զանգվածային ոչնչացումը, որի հետեւանքով վերացել էր մեր մոլորակի կենսաբանական տեսակների 95%-ը, տեղի է ունեցել 252 միլիոն տարի առաջ՝ թթվածնային անձրեւների հետեւանքով: Նման եզրահանգում են կատարել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:
Ըստ գիտնականների՝ նման երեւույթներն առաջացել են մթնոլորտ տարբեր նյութերի մեծաքանակ արտանետումների պատճառով, այդ թվում նաեւ՝ ծծմբի, եւ տեղի էին ունեցել ակտիվ տեկտոնականության հետեւանքով՝ արտաքին ազդեցության միջոցով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները հայտարարում են, որ նման արտանետումներից հետո եկած անձրեւը թթվայնությամբ չէր զիջել կիտրոնի հյութին, ինչն էլ տխուր ելք էր ունեցել տարբեր տեսակների համար:





























